About

Նպատակ ունենալով խթանել Գյումրի քաղաքի մշակութային կյանքի զարգացումը, նոր երաժշտական եւ մշակութային մոտեցումներ ձեւվավորել երաժշտասեր հանրության շերտերում ՝ 2016 թվականին կյանքի կոչվեց երիտասարդական երաժշտական խմբի ստեղծման գաղափարը: Կազմավորվեց «ՆՌԱՆԷ» ֆոլք-ռոք բենդ երիտասարդական երաժշտական խումբը, որն իր գործունեությամբ աստիճանաբար զբաղեցնում է իր ուրույն տեղը երաժշտական աշխարհում: Խմբում ներգրավված են եռանդուն, տաղանդավոր, նպատակասլաց երիտասարդ-երաժիշտներ, ովքեր, անկասկած, հանդիսանում են նոր Հայաստանի մշակութային վերելքի երաշխիքը: «Նռանէ» ֆոլք-ռոք բենդը իր գործունեությամբ փորձում է համախմբել երաժշտասեր հասարակությանը, ներկայացնելով հայկական եւ այլ ազգերի երաժշտությունը յուրովի մեկնաբանմամբ: Խմբի ելույթները գտնում են ջերմ ընդունելություն եւ մշտապես արժանանում հանդիսատեսի բարձր գնահատականին:
Իր գործունեության ընթացքում, խումբը հանդիպել է բազմաթիվ դժվարությունների, որոնք մասամբ հաղթահարել է ինքնուրյուն: Սակայն խումբը դեռեւս ունի աջակցության կարիք:


Լիանա Գրիգորյան _ երգչուհի, դաշնակահարուհի
Քնարիկ Ստեփանյան _ ֆլեյտա, բեք վոկալ
Արմեն Քոչարյան _ կիթառ, հիմնադիր

Լիանա Մուղնեցյան _ ադմինիստրատոր, քարտուղար
Աննա Քոչարյան _ խմբի ղեկավար, համահիմնադիր